Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Այս յուղը կանխում է ուռուցքի առաջացումը, վերացնում՝ արյան մեջ վնասակար խոլեստերինը և ոչ միայն

Blog Image

60 տարեկանից բարձր մարդիկ անպայման պետք է իրենց սննդակարգին ավելացնեն ընդամենը մեկմթերք՝ կանեփի յուղ։ «Մոսկվա 24»-ին ասել է սննդաբան Մարիյաթ Մուխինան։

Մասնագետի խոսքով՝ այս յուղի օգտակարությունը պայմանավորված է բազմաչհագեցած ճարպաթթուների բարձր պարունակությամբ, որոնք կարևոր են ուղեղի նեյրոնների բնականոն գործունեության, հորմոնների սինթեզի և նյութափոխանակության համար։ Յուղը պարունակում է նաև քլորոֆիլ, որը, շնորհիվ իր հակաքաղցկեղային հատկությունների, կանխում է ուռուցքի առաջացումը։

Կանեփի յուղը նաև վերացնում է արյան մեջ վնասակար խոլեստերինը, որը հաճախ խնդիր է տարեց մարդկանց մոտ։ Այն ունի լուծողական ազդեցություն և բարելավում է մաշկի, մազերի և եղունգների վիճակը։

Սննդաբանը խորհուրդ է տվել օգտագործել սառը սեղմված յուղ, քանի որ այն ավելի հարուստ է միկրոէլեմենտներով։ Ապրանքը կարելի է ավելացնել ուտեստներին՝ թե՛ տաք, թե՛ սառը, բայց դրանով տապակելն արգելվում է։

Send