Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Գիշերը մի երկու կրակոց ա եղել, բայց ընդհանուր առմամբ, խաղաղ ա. Տեղի բնակիչ

Blog Image

Երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ:

Պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ տուժածներ չկան:

Իսկ հիմա ի՞նչ վիճակ է Սյունիքի սահմանային գյուղերում. MediaHub-ը փորձեց պարզել՝ զրուցելով գյուղացիների հետ։

«Ընդհանուր առմամբ խաղաղ ա, գիշերը մի երկու կրակոց ա եղել, բայց ինտենսիվ չէր»,- MediaHub-ին հայտնեց Տեղի բնակիչներից մեկը։

Խոզնավարից էլ գրեթե նույնն ասացին՝ գիշերը կրակոցներ հնչել են, բայց ոչ ինտենսիվ։ 

Վերիշենում ևս, գիշերվա ընթացքում մի քանի անգամ կրակոց է հնչել, բայց մարդիկ հանգիստ են, վախ ու տագնապ չկան։

Նարե Գնունի

Send