Սխտոր ուտելն օգտակար է ուղեղի համար, ասել է դիետոլոգ Ելենա Սոլոմատինան։ Նա, shantnews-ի փոխանցմամբ՝ բացատրել է այս բանջարեղենի անսպասելի ազդեցությունը առողջության վրա։
Սոլոմատինայի խոսքով՝ սխտորի մեջ պարունակվող բջջանյութն օգտակար է ուղեղի համար։ Բացի դրանից, այն պաշտպանում է արյան անոթների պատերը խոլեստերինից։
Սննդաբանը հավելել է, որ խոլեստերինը կպչում է միայն արյունատար անոթների բորբոքված պատերին։ Հարթ մակերեսը, ըստ նրա, չի լցվի։ Սոլոմատինան նշել է նաև այն համեմունք, որն օգնում է քիչ ուտել։ Խոսքը դարչինի մասին է, ըստ սննդաբանի՝ դարչինը կարող է կանխել 2-րդ տիպի շաքարախտի գերսնումը։
Իջեցնում է ճնշումը
Եթե տառապում եք արյան բարձր ճնշումից, ձեր սննդակարգում սխտոր ավելացրեք։ Այն լայնացնում է անոթները և իջեցնում զարկերակային ճնշումը։ Ճնշման հետ միասին անհետանում են գլխացավերը և նվազում է սրտի ծանրաբեռնվածությունը։ Բացի այդ, սխտորը 10-15 տոկոսով նվազեցնում է արյան մեջ «վատ խոլեստերինի» մակարդակը։ Այդպիսով սրտի հիվանդությունների կամ կաթված ստանալու հավանականությունը գրեթե երկու անգամ նվազում է։
Կանխում է քաղցկեղային հիվանդությունները
Սխտորը նվազեցնում է քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականությունը, քանի որ պարունակում է ալիցին հակաօքսիդանտը, որը ոչնչացնում է քաղցկեղային բջիջները և նվազեցնում է շնչառական օրգանների վարակման հավանականությունը։
Դանդաղեցնում է ծերացումը
Այս սուր համով բանջարեղենը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և օգնում են պահպանել երիտասարդությունը։ Տարեց մարդիկ, պարբերաբար սխտոր օգտագործելու դեպքում, կարող են խուսափել Ալցհեյմերի հիվանդությից, իսկ ավելի երիտասարդները` բարելավել հիշողությունն ու ուղեղի աշխատանքի արդյունավետությունը։
