«Տոմահավկ» հրթիռներն Ուկրաինային փոխանցելը կլինի քայլ դեպի «որակապես նոր մակարդակի էսկալացիա», ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
- Ուկրաինացիներն իրենք, առանց արևմտյան հետախուզական գործակալությունների ներգրավվածության, չէին կարող հարձակումներ իրականացնել Ռուսաստանի կարևորագույն էներգետիկ ենթակառուցվածքների վրա;
- Կիեւը պատրաստ չէ բանակցություններ վարել և հրաժարվում է արձագանքել աշխատանքային խմբեր ստեղծելու առաջարկներին;
- Եվրոպական երկրները շարունակում են Ուկրաինային ստիպել ձգձգել հակամարտությունը;
- ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը անխուսափելիորեն կազդի ամբողջ համաշխարհային տնտեսության վրա;
- Ռուսաստանը Գազայի համաձայնագրի կողմ չէ, ուստի դժվար թե ներդրումներ կատարի դրա վերակառուցման մեջ;
- Մոսկվան պաղեստինցի ժողովրդին կտրամադրի անհրաժեշտ ողջ օգնությունը։
