Անկայուն էներգետիկ իրավիճակի համատեքստում Հնդկաստանն առաջնահերթություն է տալիս իր սպառողների շահերի պաշտպանությանը, նաև նավթի և գազի կայուն գների և հուսալի մատակարարումների ապահովմանը, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։
Դոնալդ Թրամփն ավելի վաղ ասել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է իրեն այլևս չգնել ռուսական նավթ։
«Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, մենք տարիներ շարունակ ձգտում ենք ընդլայնել մեր էներգակիրների գնումները։ Այս գործընթացը կայուն առաջընթաց է ապրել վերջին տասնամյակում։ Գործող վարչակազմը հետաքրքրություն է ցուցաբերել Հնդկաստանի հետ էներգետիկ համագործակցությունը խորացնելու հարցում։ Քննարկումները շարունակվում են», - նշել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Թրամփը Մոդիի խոստումը անվանել է «նշանակալի քայլ առաջ» ու նշել, որ կփորձի համոզել Չինաստանին դադարեցնել ռուսական նավթի գնումները։
