Բժիշկ Նիկիտա Գուրյանովն «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում թվարկել է շաքարախտի հիմնական նշանները։
Գուրյանովի խոսքով՝ շաքարային դիաբետի առաջացման կամ դեկոմպենսացիայի դասական ախտանիշներն են մշտական ծարավը և բերանի չորությունը։ Մարդիկ կարող են այս ախտանիշները վերագրել ջերմությանը կամ սթրեսին, սակայն պատճառը հիպերգլիկեմիան է։ Մի վիճակ, որի դեպքում արյան մեջ գլյուկոզի մակարդակը գերազանցում է նորմալ մակարդակը։
Բժիշկը հավելել է, որ երբ արյան մեջ գլյուկոզի ավելցուկ կա, մարմինը սկսում է փորձել այն դուրս բերել մեզի միջոցով, ինչը հանգեցնում է չափազանց միզարձակման։ «Ավելորդ գլյուկոզը դուրս բերելով՝ մարմինը նաև կորցնում է հեղուկ, ինչը հանգեցնում է ջրազրկման», - բացատրել է փորձագետը։
Ջրազրկման անմիջական հետևանքը ծարավն ու բերանի չորությունն են. լորձաթաղանթները չորանում են, հատկապես նկատելի գիշերը և առավոտյան։ Ջրազրկման, ջերմության կամ դեղորայքի ազդեցությունը բացառելու համար Գուրյանովը խորհուրդ է տվել արյան մեջ գլյուկոզի և գլիկոզիլացված հեմոգլոբինի թեստեր անել քաղցած վիճակում։
