Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել նախկին վարչապետ Ղարիբաշվիլիին

Blog Image

Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին խոշոր չափի փողերի լվացման համար։

Ավելի վաղ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին խուզարկություններ են կատարվել Ղարիբաշվիլիի, նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի, Պետական ​​անվտանգության ծառայության նախկին ղեկավար Օթար Պարցխալաձեի և նրանց մտերիմ ութ այլ անձանց տներում։ Ընդհանուր առմամբ, առգրավվել է ավելի քան 11 միլիոն դոլար և այլ արժեքավոր իրեր։

Ապրիլին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը գլխավորող Ղարիբաշվիլին ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր պաշտոնից հրաժարվելու և քաղաքականությունից հեռանալու իր որոշման մասին։

Send