ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունները կասեցվել են «խաբուսիկ գովազդի» հրապարակումից հետո, ըստ որի՝ «հանգուցյալ նախագահ Ռոնալդ Ռեյգանը դեմ է եղել մաքսատուրքերին»։
Ավելի վաղ Թրամփը մաքսատուրքեր էր սահմանել կանադական պողպատի, ալյումինի և մեքենաների վրա, ինչին Օտտավան պատասխանել էր հայելային միջոցառումներով։ Կանադական Օնտարիո նագանգի կառավարության կողմից պատրաստված տեսանյութում օգտագործվել են Ռեյգանի՝ 1987 թվականի ելույթի խմբագրված հատվածներ, որտեղ քննադատվում են առևտրային խոչընդոտները։ Ռեյգանի հիմնադրամը դատապարտել է գովազդը՝ նշելով, որ այն «խեղաթյուրում է համատեքստը և օգտագործում է նյութեր առանց թույլտվության»։ Թրամփը Կանադայի գործողությունները անվանել է «անպարկեշտ» և «Truth Social» սոցցանցում հայտարարել է, որ դադարեցնում է բոլոր բանակցությունները։
Կանադայի վարչապետ Մարկ Լարնին պատասխանել է, որ Օտտավան թույլ չի տա Միացյալ Նահանգներին անարդար մուտք գործել իր շուկաներ, եթե առևտրային երկխոսությունը փակուղի մտնի։
