Թուրքիան օգոստոսի 2-ից Քիլիս քաղաքով ադրբեջանական գազ կմատակարարի սիրիական Հալեպ քաղաքին։
Թուրքիայի Էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ Սիրիա տարեկան մատակարարումները կկազմեն մոտ 2 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։
Կմատակարարվի նաև 1000 ՄՎտ էլեկտրաէներգիա։