Բժիշկները զգուշացրել են նրանց, ովքեր չեն սիրում սառը թեյ, նախընտրելով այն խմել տաք. ըմպելիքների առավելագույն թույլատրելի ջերմաստիճանը շատ ավելի ցածր է եղել, քան նախկինում ենթադրվում էր։
Գիտնականները բազմիցս նշել են, որ շատ տաք ըմպելիքներ, այդ թվում՝ թեյ խմելու սովորությունը մեծացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկը, քանի որ պարբերաբար վնասվում են լորձաթաղանթի բջիջները։ Մշտական այրվածքների պատճառով բնական պատնեշը թուլանում է։
Որպես կանոն, կանաչ թեյը խորհուրդ է տրվում եփել 70-80 աստիճան ջերմաստիճանում, իսկ սև թեյը՝ 90-ում։ Սակայն բժիշկները շեշտել են, որ այն չպետք է անմիջապես խմել, պետք է թողնել, որ ըմպելիքը մի փոքր սառչի։ Քանի որ 65 աստիճանից բարձր ջերմաստիճան ունեցող բոլոր ըմպելիքները «հավանաբար քաղցկեղածին են մարդկանց համար»։ «Experimental and Molecular Pathology» ամսագրում հրապարակված վերջին ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ կերակրափողի կրկնակի ջերմային այրվածքներով կրծողները նախաքաղցկեղային վնասվածքներ են զարգացրել ավելի վաղ և ավելի հաճախ։ Համեմատած այն կենդանիների հետ, որոնց ավելի քիչ տաք ջուր է տրվել։
Բրազիլիայից մասնագետները եկել են այն եզրակացության, որ տաք ըմպելիքներ խմելու օպտիմալ ջերմաստիճանը 57.8 է։
Տաք թեյի սիրահարներին խորհուրդ է տրվել չհետաձգել բժշկի դիմելը, եթե նրանք խնդիրներ ունեն սնունդ կուլ տալու, սրտխառնոցի կամ մշտական այրոցի հետ։