Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սխալ է պնդել, թե Երևանը տարածաշրջանում ունի ամենավատ օդի որակը.ՇՄՆ

Blog Image

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հերքում է, թե Երևանը տարածաշրջանում օդի ամենավատ որակն ունեցող քաղաքն է.

«Վերջերս միջազգային համաժողովներից մեկի ժամանակ պնդում էր հնչել, որ Երևան քաղաքի օդի որակը վատագույնն է Հարավային Կովկասում։

Շնորհակալություն ենք հայտնում Երևանի օդի որակի վերաբերյալ մտահոգություններ բարձրացնելու համար։

Հայաստանի Հանրապետությունում օդի որակի մոնիթորինգը իրականացվում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» կողմից։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Երևանում երբեմն արձանագրվում են թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ՝ հատկապես փոշու և ազոտի երկօքսիդի մասով, սակայն դրանք չեն վկայում արտակարգ բարձր աղտոտվածության մասին։

Այս պաշտոնական չափումներից ելնելով՝ սխալ է պնդել, թե Երևանը տարածաշրջանում ունի ամենավատ օդի որակը։ Կարևոր է նշել, որ որոշ առցանց հարթակներ տարածում են տվյալներ, որոնք հիմնված չեն պաշտոնական մոնիթորինգային տվյալների վրա։ Նման տեղեկատվությունը չպետք է դիտվի որպես հավաստի կամ օգտագործվի համեմատական գնահատումների համար։

Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում հանրությանը և գործընկերներին օգտվել բացառապես պաշտոնական տվյալներից»։

Send