Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«MAN» մակնիշի թիվ 74 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում «MAN» մակնիշի թիվ 74 երթուղին սպասարկող, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը Խաղաղ Դոնի փողոցում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «զոքանչի լեզու» շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Վարորդը փախուստի չի դիմել և վթարի վայրի դիմաց գտնվող «Ա Հ» խանութի աշխատակիցների հետ օգնության են հասել վրաերթի ենթարկվածին, տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել, ապա զանգել շտապօգնություն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Send