Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄՆ-ն համաձայնել է ապասառեցնել Իրանի ակտիվները Կատարի և այլ արտասահմանյան բանկերում․ որոնք են կողմերի պահանջները

Blog Image

Իրանական բարձրաստիճան աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Միացյալ Նահանգները համաձայնել է ապասառեցնել Կատարում և այլ օտարերկրյա բանկերում պահվող իրանական սառեցված ակտիվները: Նա այս քայլը գնահատել է որպես Վաշինգտոնի «լուրջ վերաբերմունքի» նշան Իսլամաբադի բանակցությունների ընթացքում համաձայնության հասնելու մեջ։

Միացյալ Նահանգները դեռևս հրապարակային որևէ մեկնաբանություն չի արել ակտիվների ապասառեցման վերաբերյալ։

Իրանական աղբյուրը, որը խնդրել է անանուն մնալ հարցի զգայունության պատճառով, ասել է, որ ակտիվների ապասառեցումը «ուղղակիորեն կապված է Հորմուզի նեղուցով անվտանգ անցման ապահովման հետ», որը, ինչպես սպասվում է, բանակցությունների հիմնական թեման կլինի։

 

Իրանի հիմնական պահանջները ԱՄՆ-ի հետ բանակցություններում | Reuters

▪️Զինադադար Լիբանանում։ Իսրայելը և ԱՄՆ-ն պնդում են, որ Լիբանանում արշավը չի մտնում ԱՄՆ-Իրան հրադադարի մեջ, սակայն Թեհրանը պնդում է հակառակը։

▪️Իրանական ակտիվների ապասառեցում ու պատժամիջոցների վերացում: Վաշինգտոնը հայտարարել է պատժամիջոցները զգալիորեն մեղմացնելու իր պատրաստակամության մասին, սակայն միայն իր միջուկային և հրթիռային ծրագրերի վերաբերյալ զիջումների դիմաց։

▪️Իրանի կողմից Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ճանաչում (անցման համար վճար գանձելու իրավունքով)։ ԱՄՆ-ն ցանկանում է բաց նեղուց՝ առանց որևէ սահմանափակման, այդ թվում՝ վճար գանձելու։

▪️Պատերազմի 6շաբաթների ընթացքում պատճառված վնասների փոխհատուցում։ ԱՄՆ-ն այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն չի արել։

▪️Ուրան հարստացնելու թույլտվություն։ Վաշինգտոնը բացառել է սա, մինչդեռ Թրամփը հարցը համարում է անքննարկելի։

▪️Հրթիռային զինանոցի անձեռնմխելիություն։ Իսրայելը և ԱՄՆ-ն ցանկանում են Իրանի հրթիռային հնարավորությունների զգալի կրճատում, սակայն Թեհրանը դա համարում է անքննարկելի։

▪️Ամերիկյան մարտական ​​ուժերի դուրսբերում տարածաշրջանից, պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում և չհարձակվելու պարտավորություն։ Թրամփը խոստացել է պահպանել ռազմական ներկայություն Մերձավոր Արևելքում մինչև խաղաղության համաձայնագրի կնքումը և զգուշացրել է լուրջ սրացման մասին, եթե այն չկնքվի։

Send