Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ալիևն էլ է մեկնում Անկարա, Փաշինյանին կհանդիպի՞

Blog Image

Արդեն հայտնել ենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիայի մայրաքաղաք՝ հանդիպելու Էրդողանին։ Թե ինչ հարցեր կան օրակարգում, հստակ չէ։ Այսօր լրագրողների հետ զրույցում էլ Փաշինյանը փակագծեր չբացեց, պարզապես նշեց, որ պաշտոնական այցով է լինելու հարևան երկրում։

Նշենք, որ քիչ առաջ ադրբեջանական մամուլն էլ գրեց, որ երկրի ղեկավար Իլհամ Ալիևը վաղը՝ հունիսի 19-ին, մեկնելու է Անկարա։ Սակայն հանդիպումների և օրակարգի մասին որևէ բան չի ասվում։

MediaHub-ը Փաշինյանի աշխատակազմից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նախատեսվում է Փաշինյան-Ալիև, կամ Փաշինյան-Ալիև-Էրդողան հանդիպում, սակայն մեր հարցին հստակ պատասխան չտրվեց։

Կառավարության ղեկավարի աշխատակազմից ասացին, որ Փաշինյանի այցի և հանդիպումների  մասին ճիշտ ժամանակին իրենք տեղեկատվություն կտրամադրեն։

Նարե Գնունի

Send