Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Արտոնություններ է, որ շռայլում են

Blog Image

Կառավարության այսօրվա նիստում ամենաշատ հարց ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, բոլորն էլ՝ չզեկուցվող, իսկ նրանցից երեքը ինչ-որ ընկերությունների մաքսատուրքից ազատման արտոնություններ տալու նախագծեր են։

Դրանցից մեկով Պապոյանն առաջարկում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԵԼ ՄԵՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարել և «ՄԵԼ ՄԵՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառել։

Մյուս նախագծով Պապոյանն առաջարկում է դարձյալ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԷԴԳԱՐ ՓԱՐԹՆԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարել և արտոնություն կիրառել։

Երրորդ նախագծով էլ էկոնոմիկայի նախարարն առաջարկում է նույն նպատակով, այսինքն՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար բավարարել «ՍԱՐԱՆԻՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը և արտոնությունը կիրառել։

Ուշագրավ է, որ վերջին շրջանում ՀՀ կառավարությունը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության, սկսել է աջ ու ձախ մաքսատուրքից ազատման արտոնություններ շռայլել տարբեր ընկերությունների, որոնցից շատերը որևէ հետագիծ չունեն, որևէ լուրջ ներդրում չեն արել կամ անում, այս ընթացքում որևէ լուրջ ծրագրերով աչքի չեն ընկել, որոշներն անգամ հայտնվել են իրավապահների ու հարկային մարմինների ուշադրության կենտրոնում, անցնում են տարբեր գործերով, բայց դիմում են մաքսատուրքից ազատման արտոնության համար, կառավարությունն էլ չի մերժում։ Մինչդեռ նախկինում գործադիրը շատ խիստ էր այս հարցում և ամեն մեկին արտոնություն չէր տրամադրում։ Հիմա ասես դարձրել են իրենց «դուքյանը»՝ ով դիմում է, տալիս են։

Վահե Մակարյան

Send