Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանն ուզում էր իր սեռական օրգանը ցույց տալ, որ ապացուցի, թե եկեղեցու հետևո՞րդ է

Blog Image

Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 24-ին արած գրառումը, թե ինքը պատրաստ է ընդունել Ամենայն Հայոց կաթողիկոսին ու իր խոսնակին և ապացուցել, որ ինքը թլպատված չէ, շատ լուրջ արձագանք գտավ թե՛ հայկական և թե՛ միջազգային մամուլում։

«Խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ։ 
Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին եւ ապացուցել հակառակը»
,- մասնավորապես գրել էր նա։

Ի դեպ, Փաշինյանի ասած «խոսնակը» Տեր Զարեհ քահանա Աշուրյանն էր, որը գրառում էր արել՝ նշելով․ «Կարծում եմ, որ մեր Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է րոպե առաջ մաքրել ազգադավ, նախնյաց հիշատակը անարգած, մկրտության ուխտը դրժած և Սուրբ Դրոշմի կնիքը թլպատության նշանով փոխած կեղծ «հավատացյալներից»»:

Ինչևէ, այսօր իր ասուլիսի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ այդ հարցին, թե ինչու է նման հայտարարություններ անում, ի՞նչ պետք է սովորի հայ երիտասարդը նրանից։

«Պատկերացրեք՝ Կտրիճ Ներսիսյանի մերձավոր մարդը գրառում է անում, թե ՀՀ վարչապետը թլպատված ա, դա ի՞նչ ա նշանակում, դա նշանակում ա, որ  ՀՀ վարչապետը սուտ ա ասում, թե ինքը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ ա, կամ որ, ընդհանրապես, քրիստոնյա ա»,- արդարացավ Փաշինյանը։

Ասվածից կարելի է եզրակացնել, որ Փաշինյանն ուզում էր իր սեռական օրգանը ցույց տալ, որ ապացուցի, թե Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է։ Բայց արդյունքը եղավ այն, որ աշխարհով մեկ հերթական անգամ խայտառակ եղանք, որ նման երկրի ղեկավար ունենք, ում սեռական օրգանի մասին հիշատակումներ եղան աշխարհի բոլոր երկրների մամուլի գլխագրերում:

Նարե Գնունի

Send