ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանը, Գեղամն Մանուկյանն ու Արգիշտի Գևորգյանը ԱԱԾ մեկուսարանում տեսակցել են կալանքի տակ գտնվող Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին:
Oրերս գրվեց այն մասին, թե «Հայաստան» խմբակցությունը բանակցություններ է սկսել Սրբազանի հետ, որպեսզի նա դառնա վարչապետի իրենց թեկնածուն, և ըստ այդմ խմբակցությունը մեկնարկի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը:
MediaHub-ը հետաքրքրվեց Խամոյանից՝ այս հարցը քննարկվե՞լ է: «Սրբազանի հետ բազմաթիվ հարցեր ենք քննարկել, այդ հարցին, սակայն, անդրադարձ չի կատարվել»,- նշեց պատգամավորը:
Հարցին, թե ի՞նչ հոգեվիճակում է Սրբազանը, մեր զրուցակիցը նշեց՝ ինչպես միշտ ուժեղ, ամուր, վճռական: «Հումորն էլ տեղը»,- հավելեց նա:
Նարե Գնունի