Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր․ ինչ եղանակ կլինի

Blog Image

 

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (26.06-01.07.2025թ.)

 

 

Ուշադրություն
Հանրապետությունում հունիսի 26-ի և 27-ի ցերեկն ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր։ Հորդորում ենք 11:00-17:00 խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

 

 

Երևան քաղաքում՝
Հունիսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։

 

Հանրապետության տարածքում`
Հունիսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին կեսօրից հետո, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 26ի ցերեկը, 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

 

Երևան քաղաքի հունիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        37.5°C (2021թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա              9.5°C (1994թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան      23.6°C

Send