Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարզիկներ են ազատվել զինվորական ծառայությունից

Blog Image

Մի խումբ մարզիկներ ազատվել են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստին։

Նրան են՝ Քրիստիան Լյուսիեն Վիտալ, Վարազդատ Լալայան, Կարեն Ավագյան, Նարեկ Դալլաքյան, Բորիս Շատվերյան և Հայկ Մարտիրոսյան։

«Տրամադրված տարկետումներից հետո նշված մարզիկները նոր նշանակալի նվաճումներ են գրանցել՝ Կարեն Ավագյանը ծանրամարտի երիտասարդների (մինչև 23 տարեկանների) Եվրոպայի 2021 թվականի առաջնության հաղթող է՝ 1-ին մրցանակակիր, Նարեկ Դալլաքյանը սամբոյի Եվրոպայի 2023 թվականի առաջնության 3-րդ մրցանակակիր և սամբոյի Եվրոպայի 2024 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր է, իսկ Բորիս Շատվերյանը սամբոյի աշխարհի 2023 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր և  սամբոյի Եվրոպայի 2023 թվականի առաջնության 3-րդ մրցանակակիր է:

Ինչ վերաբերում է ծանրամարտի Եվրոպայի կրկնակի և աշխարհի առաջնությունների հաղթող Վարազդատ Լալայանին, ապա նա նախապատրաստվում է 2025 թվականի աշխարհի առաջնությանը: Իսկ Հայկ Մարտիրոսյանը շախմատի Հայաստանի հավաքականի անդամ է: 2017 թվականին նրան շնորհվել է շախմատի միջազգային գրոսմայստերի կոչում»:

Send