Սրոհունդի պատրաստուկները օժտված են ախտահանիչ, հակաբորբոքային հատկություններով, լավացնում են երակային շրջանառությունը, ներքին օրգանների արյունամատակարարումը, խթանում են ստամոքսի հյութազատիչ գործունեությունը: Այս բույսը թողնում է սպազմոլիտիկ, լեղամուղ, անոթներն ամրացնող ազդեցություն: Ջրաթուրմը եւ եփուկը կիրառում են ստամոքս-աղիքային տրակտի, լյարդի, լեղապարկի, թութքային հիվանդությունների, ինչպես նաեւ ցիստիտի, մանկական անմիզապահության, ռեւմատիզմի ժամանակ: Ջրաթուրմը խորհուրդ է տրվում օգտագործել բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների բուժման եւ կանխարգելման համար: Սրոհունդով երկար բուժման ժամանակ հարկավոր է հաշվի առնել, որ այն խթանում է արական սեռական հորմոնների՝ անդրոգենների արտադրությունը՝ իր երկրորդային հետեւանքներով: Գլխացավերի, մրսածության, միզուղիների հիվանդությունների համար բնաբույժները խորհուրդ են տալիս օգտագործել սրոհունդի պատրաստուկներ։
Սրոհունդի բուժիչ հատկությունները
Սրոհունդը պարունակում է է եթերային յուղեր, հիպերիցին, ֆլավոնոիդներ, մեծ թվով խեժ, սապոնին, կարոտին, ալկալոիդներ, P, PP եւ C վիտամիններ, ինչպես նաեւ նիկոտինային թթու: Ու չնայած այսքան հարուստ բաղադրությանը, այն բացարձակ թունավոր չէ: Հակաբորբոքային, տտիպ, հակաբակտերիալ, արյնահոսությունը դադարեցնող, ցավազրկող, սպազմը հանգստացնող, միզամուղ, ախտահանիչ խոտաույս է, հրաշալի ճիճվաթափող միջոց:Խթանում է ախորժակը, ակտիվացնում յուրացման պրոցեսը, կարգավորում է նյութափոխանակությունը, լավացնում սրտամկանի աշխատանքը: Բժշկության մեջ գործածվում է երիկամների եւ լյարդի, , աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում, ինչպես նաեւ արտաքին վերքերի ապաքինման համար:
Սրոհունդի թուրմն օգտագործվում է էնդոկարդիտի, աթերոսկլերոզի, լեղապարկի քարերի, խոլեցիստիտի , պրոստատիտի, ցիստիտի, մաստոպատիայի ժամանակ:
Քրոնիկ գաստրիտի բուժում
Մեկ բաժակ եռացող ջրին ավելացնել 1 ճաշի գդալ մանրած սրոհունդ, ծածկել, թողնել 1 ժամ ու քամել: Խմել օրական երեք անգամ կես բաժակ ուտելուց առաջ, 30 օրից ոչ պակաս:

Խոցային հիվանդությունների դեպքում
Ստամոքսի կամ տասներկումատնյա աղիի խոցի դեպքում օգտակար է սրոհունդի յուղի թուրմը: Հումքը լցրեք լիտրանոց բանկայի մեջ, ավելացրեք ձիթայուղ եւ կես ժամ դրեք գոլորշու վրա: Հետո սառեցրեք, քամեք ու լցրեք ապակյա մուգ տարայի մեջ, դրեք սառնարանը: Սրոհունդի յուղը խմել առավոտյան սոված փորին ճաշի 1 գդալ: Խմեք 60 օր:
Սրոհունդը գիշերամիզության ժամանակ
Գիշերամիզությամբ տառապողներին խորհուրդ է տրվում քնելուց առաջ ընդունել մեկ բաժակ սրոհունդի թուրմ /1 բաժակ ջուր, 1 ճ գդալ խոտ./

Տուբերկուլյոզի բուժում
Սրոհունդի ծաղիկները 500գ 3 օր թրմել 1 լիտր արեւածաղկի ձեթով եւ 1 լ բնական սպիտակ գինով: Չորորդ օրը եռացնել ու եփել այնքան, որ գինին գոլորշանա: Խմել օրական կես բաժակից 3 անգամ 2,5 ամիս:
Հոդերի հիվանդություններ
2 գդալ սրոհունդին ավելացնել մեկ բաժակ ջուր, եփել 10 րոպե եւ թրմել 1 ժամ: Թրջոցներ դնել ցավող հոդերի վրա:
