Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

«Ջարդի ձոր»-ում «Լադա»-ն բախվել է կամրջի արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորում, վիրավnրներ կան․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ջարդի ձոր» կոչվող հատվածում 20-ամյա Ստեփան Խ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Send