Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Նույն ասֆալտը, դպրոցն ու թունելը տարբեր ռակուրսների նկարում ու թանկ ծախում են հասարակության վրա․ պատգամավոր

Blog Image

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Սրանց ասում ես` ինքնիշխանություն եք հանձնել, ասում են` ասֆալտ ենք արել, ասում ես` երկիրը սակարկման ենք հանել, ասում են` դպրոց ենք սարքում, ասում ես` հազարավոր մարդիկ են նահատակվել, ասում են` նոր թունել ենք սարքում:

Օրը 20 հոգի նույն ասֆալտը, դպրոցն ու թունելը տարբեր ռակուրսների նկարում ու թանկ ծախում են հասարակության վրա, թե բա` աննախադեպ:

Աննախադեպությունը ձեր նահանջի, կռանալու և հպատակվելու մեջ է»:
 

Send