Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Բրազիլիայի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար․ վճիռը բողոքարկվելու է

Blog Image

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն մեղավոր է ճանաչվել ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար:

Բոլսոնարուն դատապարտվել է 27 տարի 3 ամսվա ազատազրկման։ Փաստաբանները հայտարարել են, որ կբողոքարկեն դատավճիռը։ Բրազիլի նախկին ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ իր դեմ քրեական գործ են հարուցել, որ թույլ չտան մասնակցել 2026թ. նախագահական ընտրություններին։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս դատավճիռն անվանել է «անակնկալ»։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնը «համապատասխան կարձագանքի այս վհուկների որսին»:

Բրազիլի ԱԳՆ-ն պատասխանել է. «Ռուբիոյի պառնալիքները, նրա հայտարարությունը, որն ուղղված է բրազիլական իշխանությունների դեմ և անտեսում է փաստերն ու համոզիչ ապացույցները, չեն վախեցնի մեր ժողովրդավարությանը»: 

Ժաիր Բոլսոնարուի պաշտպանությունը մտադիր է բողոքարկել նաև միջազգային մակարդակով։

Send