Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Գաբալու Հոսենգոլը, իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով, Վերին Խոտանան շրջանցող ավտոճանապարհին կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության՝ եղել է սթափ։ Ավտոմեքենան բարձված է եղել սենդվիչ-բլոկներով՝ մոտ 24 տոննա։