Շաքարային դիաբետով տառապող մարդիկ պետք է սահմանափակեն խուրմայի օգտագործումը՝ դրա շաքարի բարձր պարունակության պատճառով, ՌԻԱ Նովոստիին ասել է գաստրոէնտերոլոգ Ելենա Պեխոտինան։
Մասնագետի խոսքով՝ խուրմայի չափից շատ օգտագործումը կարող է փորկապություն և արյան մեջ գլյուկոզի մակարդակի բարձրացում առաջացնել։
«Շաքարային դիաբետով տառապող և փորկապության հակվածություն ունեցող մարդիկ պետք է խուրմա օգտագործեն սահմանափակ քանակությամբ՝ օրական մեկ կամ երկու փոքր միրգ», - խորհուրդ է տվել բժիշկը։
Այս սահմանափակումներին չնայած՝ խուրման մնում է առողջարար սնունդ, հարուստ հակաօքսիդանտներով, կարոտինոիդներով, վիտամին C-ով և կալիումով։ Այն ամրացնում է արյան անոթները, բարելավում նյութափոխանակությունը և դրական ազդեցություն ունի աղիքների աշխատանքի և իմունային համակարգի վրա։
