Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ստեղծվել է փակուղի․ Թուրքիայի ԱԳ նախարարը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին

Blog Image

Պատերազմն իր ամենադժվար դրվագում է, քանի որ երկու կողմերն էլ կենտրոնացած են միմյանց տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները ոչնչացնելու վրա, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին։

«Պատերազմն այժմ վերածվել է անօդաչու թռչող սարքերի պատերազմի։ Եվ կորուստները դարձել են անկառավարելի։ Ստեղծվել է փակուղի։ ...Ոչ ոք չի կարող առաջ շարժվել, ոչինչ չի կարող պատահել։ Պատերազմը պետք է ավարտվի», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը A Haber հեռուստաալիքի եթերում։

Նա ընդգծել է, որ բանակցությունները անխուսափելի են, և որ դրանք կարող են տեղի ունենալ Թուրքիայում, այլուր, բայց «ես հավատում եմ, որ այս խաղաղությունը անպայման կգա»։

 

 

Send