Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պուտինը եւ Լուկաշենկոն հեռախոսով քննարկել են պաշտպանության եւ ԱԷԿ կառուցման հարցերը

Blog Image

Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ օրը երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացրել է «Пул Первого»-ն։

Ռեսուրսի տեղեկացմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ նոր հեռանկարային նախագծերը։

 

Պուտինի եւ Լուկաշենկոյի զրույցի թեման են դարձել նաեւ Բելառուսի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումն Օստրովեցում, պաշտպանության եւ անվտանգության հարցերը։

«Առանձին կանգ են առել այն իրավիճակի վրա, որը ստեղծվել է Միութենական պետության սահմանին։

Նախագահները պայմանավորվել են հարցերը եւ թեմաները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում քննարկել առաջիկայում, նախ եւ առաջ՝ նոյեմբերի վերջին Բիշքեկում սպասվող Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի գագաթաժողովում»,- տեղեկացրել է «Пул Первого»-ն։

Send