Նոր Մոսկվայում մեքենա է պայթեցվել, որի սեփականատերը 41-ամյա գիտնական է։
Քվանտային էլեկտրոնիկայի մասնագետն աշխատում է Ստելմախի «Պոլիուս» հետազոտական ինստիտուտում։ Նա այժմ գործուղման մեջ է։
Պայթյունը տեղի է ունեցել շարժիչի հեռակառավարվող տաքացման հետևանքով։
Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Ռադուժնայա փողոցում։ Վարորդը միացրել է շարժիչի տաքացման համակարգը, ինչն էլ պայթյունի պատճառ է դարձել։ 112-ի տվյալներով՝ վիրավորներ չկան։
Մեքենայի պայթյունի հավանական պատճառը վարորդի նստատեղի տակ տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքն է։ Այս վարկածը քննարկվում է։
