Հնդկաստանի ոստիկանական մի բաժանմունքում ողբերգական պայթյուն է եղել։
Ինը մարդ մահացել է, 32-ը՝ վիրավորվել Ջամմու և Քաշմիր շրջանի ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Մահացածների մեծ մասը ոստիկաններ և դատաբժշկական փորձագետներ են: Զոհերի թվում են նաև երկու պաշտոնյա: Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանությունը զննել է առգրավված պայթուցիկ նյութեր:
Ոստիկանական բաժանմունքը բացահայտել էր ահաբեկչական ցանց, որը կրել է «Ջաիշի-ե-Մոհամմեդ» խմբավորման պաստառներ: Հետաքննության ընթացքում առգրավվել էին մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր և ձերբակալվել խմբի գործունեությանը մասնակցող մի քանի անձինք, գրել են ԶԼՄ-ները։
