Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողի

Blog Image

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 13-ին:

Մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնարաններից մեկում ժամը 15.34-ին նրանք հայտնաբերեցին և վարչություն տեղափոխեցին առանց բնակության հասցեի 44-ամյա տղամարդու:

Նոյեմբերի 4-ից նա հետախուզվում էր բնակարան ապօրինի մուտք գործելով գողության և վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

ՆԳՆ ոստիկանություն

 

Send