Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ փոխնախագահը խոսել է Իրանի և ամերիկյան միջուկային զենքը փորձարկելուն մասին

Blog Image

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը 12-օրյա Իրան-Իսրայել պատերազմի ժամանակ Թեհրանում վարչակարգի փոփոխության հասնելու մտադրություն չի ունեցել։

«Հիշում եմ, թե ինչպես էին որոշ մարդիկ ասում, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է մեզ ներքաշել պատերազմի մեջ՝ Իրանում վարչակարգը փոխելու և հարյուր հազարավոր զինվորներ ուղարկելու Իսրայել։ Կարծում եմ՝ այդ պատմությունը սկսվել է 4-ից 6 ամիս առաջ։ Հիմա ես ուզում եմ հարցնել. արդյո՞ք նրանք, ովքեր մեղադրում էին նախագահին ռեժիմի փոփոխության համար պատերազմ փնտրելու մեջ, ավելի անկեղծ կլինեն։ Դոնալդ Թրամփը չէր ցանկանում փոխել ռեժիմը մեկ այլ երկրում. նա ցանկանում էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտը և բոլորին տուն ուղարկել։ Եվ նա հենց դա էլ արեց», - ասել է Վենսը։

Այնուհետև Վենսն ասել է, որ ԱՄՆ-ն պետք է ժամանակ առ ժամանակ փորձարկի իր միջուկային զենքը։

«Մենք ունենք մեծ միջուկային զինանոց։ Ակնհայտ է, որ ռուսները նույնպես ունեն մեծ միջուկային զինանոց, իսկ չինացիները՝ մեծ միջուկային զինանոց։ Երբեմն այն պետք է ստուգվի՝ համոզվելու համար, որ ամեն ինչ գործում է և աշխատում է այնպես, ինչպես պետք է», - ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։

Նա հավելել է, որ Վաշինգտոնը համագործակցում է նույնիսկ անբարյացակամ երկրների հետ՝ միջուկային տեխնոլոգիաների տարածումը զսպելու համար։ «Դա մեր ազգային անվտանգության հիմնական տարր է՝ ապահովել, որ մեր միջուկային զինանոցը պատշաճ կերպով գործի», - ընդգծել է Վենսը։

Send