Հոկտեմբերի 31-ին Հնդկաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են նոր 10-ամյա պաշտպանական շրջանակային համաձայնագիր։
Փաստաթուղթը նպատակ ունի ընդլայնել Վաշինգտոնի և Նյու Դելիի միջև ռազմական համագործակցությունը, խթանել համատեղ ռազմական արտադրությունը և տեխնոլոգիաների փոխանակումը, գրել են ԶԼՄ-ները։
Համաձայնագիրը ստորագրել են Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը և ԱՄՆ պաշտպանության նախարար, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
Սինգհի խոսքով՝ ստորագրված փաստաթուղթը «ազդարարում է մեր աճող ռազմավարական մերձեցումը և նշանավորում գործընկերության նոր տասնամյակ», և որ Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցությունը «կարևորագույն նշանակություն ունի ազատ, բաց և կանոնների վրա հիմնված Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան ապահովելու համար»։
Հնդաստանի և ԱՄՆ պաշտպանության նախարարների հանդիպումը, ըստ տեղեկությունների, տեղի է ունեցել Մալայզիայի Կուալա Լումպուր քաղաքում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա - Հնդկաստան գագաթնաժողովի շրջանակներում։
