Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչի՞ համար են հոգևորականները հրավիրվել հարցաքննության

Blog Image

Երեկ MediaHub-ը գրել էր, որ հոգևորականներ են հրավիրվել Քննչական կոմիտե։

Մեզ հետ զրույցում հարցաքննության հրավիրված հոգևորականներից մեկը՝ Տեր Մուշեն հայտնել էր, որ ամենայն հավանականությամբ իրենք հրավիրվել են Նաթան սրբազնի ձայնագրության գործով, սակայն այսօր մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ այլ բանի համար են նրանց հրավիրել ՔԿ։

«Մեզ փաստորեն այլ գործի համար էին կանչել։ Մեզ կանչել են հարցաքննության խտրականության և հավաքներին մասնակցելուն պարտադրելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։ Ուզում էին իմանալ, թե որևէ խտրական վերաբերմունք եղե՞լ է կարգալույծ եղած հոգևորականների հանդեպ, թե ոչ, իրականում չկա նման բան, մենք միշտ սիրով ենք ծառայել միասին»,- նշեց հոգևորականը։

Հաջորդ հարցաքննությունը, թե ե՞րբ կլինի, հայտնի չէ։

Հիշեցնենք, որ երեկ հարցաքննության էին հրավիրվել 8 հոգևորականներ։

Էմմա Մարտիրոսյան

Send