Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Քաղաքականություն

38 մլն մուտք, 33 մլն ելք․ ի՞նչ հաշվետվություն է ներկայացրել «Հանրապետություն» կուսակցությունը

Blog Image

Արդեն երկար տարիներ ներկա իշխանության շահերը պաշտպանող Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության հաշվետու՝ 2024 թվականի հաշվետությունը ուսումնասիրելով MediaHub-ը նկատեց` կուսակցության մուտքերը կազմել են 38 մլն 406 հազար դրամ, որից 37 մլն 198 հազար դրամը դրամական միջոցների տեսքով, 1 մլն 208 հազար դրամը՝ ոչ դրամական միջոցների տեսքով։

Կուսակցության հաշվետու տարվա ելքերը կազմել են 33 մլն 403 հազար դրամ, որից աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարներ, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ծառայությունների մատուցման վճարների ընդհանուր գումարը կազմել է 7 մլն 323 հազար դրամ։ Հարկեր, տուրքերին տրամադրել են 2 մլն 495 հազար դրամ, իսկ կոմունալ վճարները կազմել է 131 հազար դրամ։

Որպես այլ ելքեր կուսակցության կողմից ներկայացվել է 23 մլն 453 հազար դրամի մասին տեղեկություն։

«Հանրապետություն» կուսակցության դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարեվերջին կազմել է 29 մլն 175հազար դրամ։ Պետական ընդհանուր ֆինանսավորումը` 21 մլն 694 հազար դրամ, իսկ պետական նպատակային ֆինանսավորումը՝ 15 մլն 503 հազար դրամ։

Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության ոչ դրամական նվիրատվությունների ընդհանուր արժեքը կազմել է 203 հազար դրամ, որոնցից ամենաբարձր արժեքովը եղել է հենց կուսակցության ղեկավարի կողմից՝ 96 հազար դրամի չափով։

Էմմա Մարտիրոսյան

Send