«Պորտուգալիայից հետո, Իռլանդիայից առաջ և հետո, ոչ մի տարբերություն չկա, ունենք մեկ նպատակ՝ լավ արդյունքի հասնելու»,-Հունգարիայի ֆուտբոլի ազգային ընտրանու հետ հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե մելիքյանը։
Նրա խոսքով թիմի տրամադրվածությունը և հոգեբանությունն այնպիսին է, որ շատ հեռու չենք նայում, այլ նայում ենք առաջիկա խաղին և ուզում են արդյունքի հասնել;
«Գործ ունենք լավ թիմի հետ և Հունգարիայի հետ հանդիպումը տնային խաղ չէ, դա նշանակում է, որ ճնշում, պրոբլեմներ լինելու են»,- ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։
