Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում բժիշկները փրկել են շնչահեձ եղած մեկ շաբաթական նորածնի կյանքը (տեսանյութ)

Blog Image

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում փրկել են մեկ շաբաթական նորածնի կյանքը։ Այս մասին հայտնում են բուժկենտրոնից։

Շտապօգնության բժիշկները փոքրիկին շտապ կարգով տեղափոխեցին ընդունարան՝ կերակուրից խեղդվելու հետևանքով։ Մայրիկը, լինելով անփորձ և առաջին անգամ մայրացած, չէր իրականացրել անհրաժեշտ քայլերը կերակրումից հետո, ինչի հետևանքով նորածինը շնչահեղձ էր եղել։

Երբ երեխային հասցրին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ շտապօգնության ընդունարան, նա արդեն կապտած և գրեթե անշնչացած վիճակում էր։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Emergency թիմի արագ և ճիշտ միջամտության շնորհիվ հաջողվեց փրկել փոքրիկի կյանքը։

Տեսանյութն՝ այստեղ

Send