«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին,
որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 7-ին ժամը 10:00-ից
մինչեւ հոկտեմբերի 8-ը ժամը 22:00-ը կդադարեցվի Շիրակի մարզի ք. Մարալիկ, Քեթի,
Արեւիկ, Այգաբաց, Ազատան, Բենիամին, Սարատակ, Լուսակերտ, Հոռոմ, Հայրենյաց,
Ձորակապ գյուղերի ջրամատակարարումը:
Հավելենք նաեւ, որ Գյումրի քաղաքում ջրի ճնշումը զգալի կնվազի
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: