Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը զգուշացրել է նորածինների չափազանց հանգիստ վարքագծի վտանգների մասին

Blog Image

Բժիշկ, նորածինների շարժողական զարգացման փորձագետ Իգոր Նովոկրինիցկին զգուշացրել է ծնողներին նորածինների վարքագծի տագնապալի նշանների մասին:

Մասնագետի խոսքով՝ երեխայի անբնական հանգստությունը կարող է վկայել զարգացման լուրջ խանգարումների մասին, գրել է «Գազետա»-ն:

«Եթե երեխան գրեթե չի լաց լինում կամ շատ հազվադեպ է լաց լինում նույնիսկ ուժեղ անհարմարության դեպքում, ապա սա ավելի շատ նյարդային համակարգի անհասունության նշան է, այլ ոչ թե հանգստության նշան», - նշել է բժիշկը և հավելել, որ խոսքը լացի բացակայության կամ թաց տակդիրների, բարձր ձայների, պայծառ լույսի և այլ գրգռիչների նկատմամբ թույլ արձագանքի մասին է:

Մասնագետը հավելել է, որ այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են անտարբերությունը, ցածր շարժունակությունը և շրջապատող աշխարհի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը, հաճախ հիպոտոնիայի, շարժողական զարգացման հետաձգման կամ նույնիսկ բնածին հիպոթիրեոզի նշաններ են:

Նովոկրինիցկին նշել է, որ որոշ երեխաներ կարող են իսկապես ֆլեգմատիկ լինել բնավորությամբ, բայց նա խորհուրդ է տվել ծնողներին զգոն լինել: Նա եզրափակեց, որ անհանգստացնող ախտանիշների հայտնաբերման դեպքում մասնագետի հետ կապ հաստատելը կարող է օգնել ժամանակին ախտորոշել հնարավոր խանգարումները և սկսել անհրաժեշտ բուժումը։

Send