Ռուս գիտնականները մշակել են քաղցկեղի դեմ պատվաստանյութ, այն պատրաստ է օգտագործման։ «Իզվեստիա» թերթին հայտնել է Դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության (ФМБА) ղեկավար Վերոնիկա Սկվորցովան։
Նրա խոսքով, M- РНК «Энтеромикс» դեղամիջոցը հաջողությամբ անցել է նախակլինիկական փորձարկումները, որոնք ապացուցել են դրա անվտանգությունն ու բարձր արդյունավետությունը: Այս տարվա օգոստոսի վերջին ФМБА-ն փաստաթղթեր է ուղարկել Ռուսաստանի առողջապահության նախարարություն՝ նոր դեղամիջոցի կլինիկական օգտագործման թույլտվություն ստանալու համար։
Գիտնականները ապացուցել են, որ «Энтеромикс» պատվաստանյութը նվազեցնում է ուռուցքների չափերը և դանդաղեցնում դրանց աճը, այն անվտանգ է, այդ թվում՝ բազմակի օգտագործման դեպքում։ Դեղամիջոցը կստեղծվի յուրաքանչյուր հիվանդի համար՝ հարմարեցված մարդու օրգանիզմում առկա ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) առկայությանը։
Սկվորցովան հավելել է, որ դեղամիջոցի օգտագործումը նախատեսվում է սկսել հաստ աղիքի քաղցկեղի բուժումից: Միաժամանակ, դեղամիջոցը գտնվում է մշակման վերջնական փուլում «ևս երկու տեղակայման» համար՝ խոսքը գլիոբլաստոմայի և մելանոմայի հատուկ տեսակների մասին է: