Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանի անվտանգության ուժերը խուզարկել են ադրբեջանցի գործարարի՝ նավթամթերք տեղափոխող ընկերության գրասենյակը

Blog Image

Մոսկվայում (ՌԴ) անվտանգության ուժերը խուզարկելու են ադրբեջանցի Ռախման Խալիլովին պատկանող «Ռեյլգո» նավթամթերք տեղափոխող ընկերության գրասենյակը, գրել են ԶԼՄ-ները։

Դեպքի վայրում աշխատել են հատուկ նշանակության ուժեր և քննիչներ։

Իրավապահ մարմինների աշխատակիցները առգրավել են փաստաթղթեր և թույլ չեն տվել աշխատակիցներին դուրս գալ շենքից։

Ընկերությունը զբաղվում է նավթամթերքի՝ Սև ծովով փոխադրմամբ, իրականացվում են առաքումներ, այդ թվում՝ Ադրբեջանից։

«Ռեյլգո»-ի ղեկավարությունը հերքել է խուզարկության մասին տեղեկատվությունը։ Գրասենյակում աշխատանքները կատարվել են «բնականոն ռեժիմով, քննչական միջոցառում չի իրականացվել»:

Send