Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Դատարանը առգրավել է Վլադիվոստոկի նախկին քաղաքապետի ընտանիքին պատկանող 821 անշարժ գույք

Blog Image

Ռուսաստանի Վլադիվոստոկի Լենինսկի շրջանային դատարանը բավարարել է գլխավոր դատախազության հայցը՝ բռնագրավելու Վլադիվոստոկի նախկին քաղաքապետ Վլադիմիր Նիկոլաևի և նրա ընտանիքի անդամների գույքը, գրել են ԶԼՄ-ները։

Դատարանը որոշել է բավարարել հայցերը, պետական եկամուտների վերածել՝ «Ամուրի ծոց» առողջարանի գույքային համալիրը, «Մագնում» ապարտ-հյուրանոցը, 12 հողամաս, 12 շենք և 32 ոչ բնակելի տարածք։ Ընդհանուր առմամբ, դաշնային սեփականության է վերածվել 821 անշարժ գույք։

Գլխավոր դատախազությունը դատական հայց է ներկայացրել նախկին քաղաքապետի, նրա քրոջ՝ Պետդումայի պատգամավոր Վիկտորիա Նիկոլաեւայի, նրա մոր՝ Ռաիսա Նիկոլաեւայի և Վլադիվոստոկի որոշ ընկերությունների դեմ։ Պատասխանողներին նաև պարտավորեցրել են վճարել 590,214,203 ռուբլի 96 կոպեկ (մոտ 6,557,935.60 ԱՄՆ դոլար)։ Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։

Send