Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, որն անկախ Հայաստանի պատմության ընթացքում ծանրամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած առաջին մարզիկն է, հայտարարել է «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի ստեղծման մասին։ Այս մասին նա հայտարարել է Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած միջոցառման ընթացքում։
Նա նաև ընդգծել է, որ մտադիր է Փանիկ գյուղում մարզադպրոց է ստեղծել։
Միջոցառման ընթացքում ցուցադրել է նաև Ավդալյանի նվաճումների մասին պատմող հոլովակը, որը դիտելիս հուզվեց։ «Հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղում կռվող բոլոր տղերքին» արտահայությունը Ավդալյանն արել էր ծանրամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակ տանելուց հետո։
Տեսանյութն՝ այստեղ
