Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար՝ Երևանում, «BMW»-ն բախվել է եզրաքարին, ապա էլեկտրասյանը, վիրավnրին դուրս են բերել պարեկները. Shamshyan

Blog Image

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Հակոբ Շ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում թիվ 161 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը՝ հայտնվելով կանաչ գազոնում և հետիոտնի համար նախատեսված վայրում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, ինչպես նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղում պարզվել է, որ վարորդը նախկինում զրկված է եղել վարորդական իրավունքի վկայականից։

Send