Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրում, կրակն ու ծուխը տեսանելի են եղել ոչ միայն Երևանից, այլև Մասիսից ու հարակից գյուղերից. Shamshyan

Blog Image

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Գետափնյա բնակավայրի վարչական տարածքում գտնվող մոտ 5000 մետր տարածքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետի պաշտոնակատար Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 5000 քկմ տարածքում, որտեղ թափված է եղել մի քանի տոննա կենցաղային ու շինարարական աղբ, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին  ոչ միայն Երևանից, այլև Մասիս քաղաքից և հարակից գյուղերից։

Հրդեհի մասին տեղեկանալով՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կարգադրությամբ Մասիսի քաղաքապետարանի կողմից ժամանել էր 3 տրակտոր, որով օգնում էին փրկարարներին հրդեհաշիջման աշխատանքներում։

Թե ինչն է եղել իբրև աղբավայր նշված հատվածում առաջացած կրակի պատճառը, պարզվում է։

Բայց որ այն անօրինական է շահագործվում, դա ակնհայտ է, քանի որ հարևանությամբ ապրող մեծ թվով քաղաքացիներ իրենց զայրույթն էին արտահայտում՝ նշելով, որ մաքուր տարածքը դարձրել են աղբանոց, դրա համար էլ այդ վիճակն է։

Մինչև գիշերը ժամը 04:00-ն հրշեջ-փրկարարները աշխատել են, ինչի շնորհիվ կանխվել է կրակի տարածումը, ապա մեկուսացվել։

Այս պահին հրշեջները տեղում իրականացնում են հերթապահություն։

Send