Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ամիրյան փողոցում ավտոմեքենա է պայթել․ ի՞նչ է տեղի ունեցել (թարմացված)

Blog Image

Այսօր Երևանի Ամիրյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է պայթել: Ականատեսները նշել են, որ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով  հարակից 3 մեքենաները և մեկ հասարակական տրանսպորտ վնասվել են, իսկ առնվազն մեկ հոգի տուժել է։

MediaHub-ին ՆԳՆ–ից հայտնեցին, որ ժամը 14․43-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։

Մեկնած կարգախմբերն ու օպերատիվ խմբերը պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում։ Մեկ անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ևս մեկ անձ տուժել է, վնասվել են տրանսպորտային միջոցներ։ Հանգամանքները պարզվում են։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հայտնել է, որ ըստ նախնական տեղեկությունների` Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Մարիաննա Արամյան

Send