Կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն ներվել է տաքսիստների 1 մլրդ 342,2 մլն դրամի պարտքը։
Որոշման մեջ նշված է, որ 2015-2019 թվականներին մի քանի հազար տաքսիստներ ընդհանուր առմամբ մոտ 930 մլն դրամ պարտք են կուտակել: 2019 թվականից այդ տուրքերը դադարել են գործել, բայց քանի որ շատերը չեն մարել դրանք, դրանց վրա կուտակվել են 415 մլն դրամի տուգանքներ ու տույժեր։
Հաշվի է առնվել, որ 2024 թվականից տաքսիստների համար սահմանվել է տուրքերի նոր համակարգ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գնահատմամբ՝ 2024 թ. սեպտեմբերից մինչև 2025 թ. ավարտը նշված տուրքերի գանձումները կկազմեն շուրջ 330 մլն դրամ։