Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով։
Գևորգ Ներսիսյանի որդու՝ Համբարձում Ներսիսյանի կալանքը երկարացվել է 3 ամսով:
Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորվել են Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի և ավագանու անդամի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդումից հետո։ Ըստ Մկրտչյանի՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյանները խոչնդոտել են իրենց քարոզարշավը: Վերջիններս չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։
