Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ադրբեջանի դատարանը փոխել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գլխավոր խմբագրի խափանման միջոցը

Blog Image

Ադրբեջանի դատարանը փոխել է «Սպուտնիկ Ադրբեջան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի խափանման միջոցը։

Նրա նկատմամբ սահմանվել է 3-ամսյա տնային կալանք։

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխն էլ ավելի վաղ ազատ էր արձակվել կալանքից, մեկնել էր Ռուսաստան։

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագիրը և այլ աշխատակիցներ Ադրբեջանում կալանավորվել էին այս տարվա հունիսի վերջին։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հոդվածներով։

Send