Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մարկո Ռուբիոն անդրադարձել է «Համաս»-ի զինաթափմանը, Արևմտյան ափի անեքսիայի հարցին

Blog Image

Եթե ​​«Համաս»-ը հրաժարվի զինաթափվել, դա կխախտի Գազայի խաղաղության համաձայնագիրը, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ըստ դիվանագետի՝ ավելի քան 50 երկիր պարտավորվել է դա անել։

Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Վաշինգտոնը չի սպասում, որ Իսրայելը անեքսիայի կենթարկի Արևմտյան ափը, և որ նման քայլը սպառնալիք է շարունակվող խաղաղության գործընթացին։

Նա նշել է, որ Կնեսետում տեղի ունեցած վիճահարույց քվեարկությունը «փորձ է եղել ամաչեցնել վարչապետ Նեթանյահուին ԱՄՆ փոխնախագահի այցի ժամանակ» և չունի «իրականացման իրավական հիմք»։

Ռուբիոն ընդգծել է, որ անեքսիայի վերաբերյալ ցանկացած գործողություն «կարող է խաթարել Գազայի կայունացման ջանքերը և հանգեցնել խաղաղության նախաձեռնություններից շատ երկրների դուրս գալուն»։

Պետքարտուղարե նշել է, որ ԱՄՆ-ն կենտրոնացած է խաղաղության հասնելու և անվտանգության ապահովման վրա՝ խուսափելով Իսրայելի ներքին քաղաքականությանը միջամտելուց։

Send