Երևանում նոյեմբերի 27-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում նոյեմբերի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
